Ներողություն, Ձեր որոնողական համակարգը կիրառելի չէ
Ներբեռնե՛ք և տեղադրե՛ք առաջարկվող որոնողական համակարգերից որևէ մեկը

Ծառայության մասին

Ի՞նչ է uDoctor-ը

Սա ծառայություն է, որի միջոցով հնարավոր է ստանալ բժշկական առցանց խորհրդատվություն
  • Հարմար է
    Ստանալ բժշկական խորհրդատվություն ցանկացած ժամի, ցանկացած վայրում, առանց հերթերի: Դուք կարող եք առանց տանից դուրս գալու ծանոթանալ հետազոտությունների արդյունքներին՝ միաժամանակ ստանալով համապատասխան ցուցումներ անմիջապես բժշկից: Խորհրդատվությունն իրականացվում է կայքի, ինչպես նաև iOS կամ Android հավելվածների միջոցով:
  • Արագ է
    Հերթապահ բժիշկը հնարավորինս շտապ կկապվի Ձեզ հետ: Դուք ստիպված չեք լինի տասնյակ րոպեներ վատնել ճանապարհի կամ հերթերի վրա, ինչի արդյունքում կունենաք ժամանակի և միջոցների զգալի խնայողություն: Դե՛, իսկ ամենակարևորը՝ համոզմունքն է, որ կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
  • Շուրջօրյա է
    uDoctor ծառայությունը ներկայացնում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր պատրաստ են օգնության հասնել օրական 24 ժամ, շաբաթական 7 օր: Սա ևս մեկ միջոց է կապ հաստատելու բժիշկների հետ, որի նպատակն է ստանալն որակավորված օգնություն:
Շտապ օգնություն հերթապահ բժշկից
Առողջությանը վերաբերող հարցերը հաճախ անհետաձգելի են: Ուստի՝ Դուք կարող եք օրվա ցանկացած ժամին ստանալ շտապ առցանց խորհրդատովություն փորձառու բժիշկ-թերապևտի կողմից: Բժիշկը կապ կհաստատի Ձեզ հետ մի քանի րոպեի ընթացքում, կպատասխանի բոլոր հարցերին և անհապաղ կտրամադրի անհրաժեշտ խորհուրդներ:
Հերթապահ բժշկի խորհրդատվություն
Խորհրդատվություն մասնագիտացված բժշկի հետ նախնական գրանցումով
Հերթագրվե‘ք նեղ մասնագիտացված բժշկի խորհրդատվությանը, եթե Ձեզ արդեն հայտնի է ախտորոշումը կամ կարիք ունեք ստանալու ևս մեկ բժշկի մասնագիտական կարծիք: Ընտրե՛ք անհրաժեշտ մասնագետին, նշե՛ք նախընտրելի ժամը և հաստատե՛ք գրանցումը: Ընդունելության արդյունքները կպահպանվեն Ձեր անձնական գրասենյակում:
Գրանցվել ընդունելության
  • Գրանցվե՛ք համակարգում և խորհրդատվության համար կատարեք վճարում
  • Սեղմե՛ք կանչի կոճակը բժշկին միանալու համար
  • Հերթապահ բժիշկը կապ կհաստատի Ձեզ հետ մի քանի րոպեի ընթացքում
  • Գրանցվե՛ք համակարգում և կատարե՛ք վճարում խորհրդատվություն ստանալու համար
  • Սեղմե՛ք համապատասխան կոճակն ընդունելությանը հերթագրվելու համար
  • Ընտրե՛ք մասնագետին և նշանակե՛ք ընդունելության նախընտրելի ժամը
  • Պրոֆիլային բժիշկը կապ կհաստատի Ձեզ հետ նշված ժամին

Առցանց կլինիկայի ուղեցույց

  • Անձնական էջ
    Պլանավորե՛ք խորհրդատվություններ, պահպանե՛ք խորհրդատվությունների պատմությունը, կառավարե՛ք հետազոտությունների արդյունքները և Ձեր հաշվեկշիռը:
  • Հավելված
    Դուք կարող եք օգտվել Ձեր հեռախոսի համար նախատեսված uDoctor հավելվածից:
  • Բժիշկների քարտադարան
    Ծանոթացե՛ք uDoctor-ի թիմում աշխատող լավագույն բժիշկ-մասնագետներին, ընտրե՛ք նրանցից ցանկացածին և գրանցվե՛ք ընդունելության համար: