Ներողություն, Ձեր որոնողական համակարգը կիրառելի չէ
Ներբեռնե՛ք և տեղադրե՛ք առաջարկվող որոնողական համակարգերից որևէ մեկը

Բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիր

ՕՖԵՐՏԱ

Վճարովի բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման

մասին

Պայմանագրի կնքման կարգը, Պայմանագրի կողմերը

Տվյալ փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային օֆերտա, որը Բժշկական կազմակերպության կողմից, «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ծառայության ադմինիստրատոր) տրամադրած հարթակի միջոցով, ուղարկվում է անսահմանափակ թվով անձանց, ստորև նկարագրված պայմաններով Վճարովի բժշկական ծառայություններ մատուցելու պայմանագիր (այսուհետ՝ «Պայմանագիր) կնքելու մտադրության մասին:

Պայմանագրի կողմ են հանդիսանում սույն օֆերտայով սահմանված կարգով ընտրված Բժշկական կազմակերպությունը, և Պացիենտ և/կամ Օգտատերը: Ծառայության ադմինիստրատորը բժշկական ծառայություններ չի մատուցում:

Բժշկի ընտրություն. Կոնկրետ Բժշկի ընտրությունը, որի հետ կնքվելու է Պայմանագիր, որը Ծառայություններ է մատուցելու Պացիենտին, իրականացվում է՝ 1) գրանցմամբ խորհրդատվության դեպքում՝ նախապես Օգտատիրոջ կողմից, 2) հրատապ խորհրդատվության դեպքում՝ ծրագրային համալիրով՝ տվյալ պահին համակարգում գտնվող (առցանց) Բժիշկների ցանկից պատահական կերպով: Պայմանագիրը կնքվում է այն Բժշկական կազմակերպության հետ, որի աշխատակից է հանդիսանում ընտրված Բժիշկը: Ծառայություններ մատուցող Բոլոր Բժիշկների մասին տեղեկատվությունը՝ այն բժշկական հաստատության նշմամբ, որտեղ նրանք աշխատում են, տեղադրված է udoctor.am կայքում:

Օգտատերը ծանոթանում է օֆերտային դրա գործող տարբերակի՝ հետևյալ հասցեով Կայքում տեղադրելու միջոցով՝ udoctor.am /privacy/:

Սույն Օֆերտայի պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում (Ակցեպտ) է համարվում Օգտատիրոջ կողմից հետևյալ եզրափակիչ գործողությունների իրականացումը՝ գրանցում Կայքում, սույն օֆերտայի պայմանների հետ համաձայն լինելու մասին նշումների (սրանկյուն նշումների) կատարում, Ծառայությունների համար կանխավճարի կատարում:

Պայմանագիրը համարվում է կնքված գրավոր ձևով, եթե պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկն ընդունված է եզրափակիչ գործողություններով կատարված ակցեպտի միջոցով:

Պայմանագիրը կնքվում է Օգտատիրոջ կողմից Ծառայությունների համար դիմելու բոլոր դեպքերում:

Պայմանագրի պայմանների հետ համաձայնվելով Օգտատերը՝

  • ա․ հաստատում է իր իրավունքն ու գործունակությունն, ինչպես նաև գիտակցում է Պայմանագրի կնքման արդյունքում իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվությունը.
  • բ․ հաստատում է իր անձնական տվյալների հավաստիությունը և ստանձնում պատասխանատվություն դրանց ճշգրտության, ամբողջականության և հավաստիության համար.
  • գ․ ընդունում է Պայմանագրով վճարում կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում սխալներ, անճշտություններ իր կողմից թույլ տալու հետ կապված բոլոր հնարավոր կոմերցիոն ռիսկերը.
  • դ․ հաստատում է, որ ծանոթացել է Օգտատիրոջ նկատմամբ սահմանվող տարիքային սահմանափակումներին:

Ընդունելով սույն օֆերտայի պայմաններն Օգտատերը տալիս է կարճ հաղորդագրության և էլ-փոստի միջոցով տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալու իր համաձայնությունը: Օգտատերն իրավունք ունի չեղարկելու տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալու իր համաձայնությունը https://udoctor.am/contacts/ -ում նշված հասցեով Ծառայության ադմինիստրատորին դիմելու միջոցով:

Սույն օֆերտան կարող է ցանկացած պահի միակողմանի կարգով փոփոխվել Ծառայության ադմինիստրատորի կողմից: Այդպիսի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կողմերի համար փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո 7 (յոթ) օր հետո։


ՎՃԱՐՈՎԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Ծառայություն

Գրավոր կամ բանավոր Բժշկական խորհրդատվություն (բժշկական ծառայությունը), որը կրում է խորհրդատվական բնույթ (առանց ախտորոշման) և որը Բժշկական կազմակերպության կողմից տրամադրվում է Պացիենտին uDoctor հարթակի միջոցով:

Պացիենտ

Ֆիզիկական անձ, որին տրամադրվում են վճարովի բժշկական ծառայություններ Պայմանագրին համապատասխան:

Օգտատեր

Անձ, որը կնքում է սույն Պայմանագիրը Բժշկական կազմակերպության հետ: Օգտատերը կարող է կնքել Պայմանագիր անձամբ իր մասով, և տվյալ դեպքում օգտատերը հանդիսանում է միաժամանակ նաև Պացիենտ, կամ այլ անձի՝ Պացիենտի մասով, որի ներկայացուցիչը նա հանդիսանում է:

Բժշկական կազմակերպություն

Բժշկական կազմակերպություն (կամ անհատ ձեռնարկատեր), որը տրամադրում է վճարովի բժշկական Ծառայություններ Պացիենտներին համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների միջոցով:

Բժիշկ

Այն անձը, որը Բժշկական կազմակերպության աշխատակից է, ունի բարձրագույն մասնագիտական բժշկական կրթություն «մանկաբույժ», «թերապևտ» կամ այլ մասնագիտացմամբ, մատուցում է Ծառայություններ Օգտատերերին uDoctor Ծառայության միջոցով:

Ծառայության ադմինիստրատոր

«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

uDoctor ծառայություն կամ Ծառայություն հարթակ

Ծրագրային համակարգ, որը միտված է Պացիենտի՝ Բժշկական խորհրդատվության տրամադրման (առցանց) գործընթացի ձևակերպմանը ինտերնետի միջոցով իրական ժամանակում: Հարթակը թույլ է տալիս հեռակա խորհրդատվություն տրամադրել կայքի և բջջային սարքերի համար նախատեսված ծրագրերի միջոցով: Հարթակի մտավոր սեփականության իրավունքները և սեփականության իրավունքը պատկանում են «Մոբիլնիե Մեդիցինսկիե Տեխնոլոգիի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Общества с ограниченной ответственностью «Мобильные Медицинские Технологии»), (այսուհետ`ՄՄՏ), որն էլ օգտագործման իրավունքով տրամադրել է Ծառայության ադմինիստրատորին: Հարթակի տեխնիկական ապահովումն իրականացվում է Հարթակի իրավատիրոջ և ՄՄՏ կողմից:

Կայք Համացանցում՝

udoctor.am

Անձնական էջ

Օգտատիրոջ անձնական բաժինը udoctor.am կայքում, որը թույլ է տալիս Օգտատիրոջը (նրա օրինական ներկայացուցչին) բժշկական ծառայություն մատուցելու հարցում ուղարկել, կապ հաստատել բժշկի հետ, ստանալ բանավոր և գրավոր խորհրդատվություններ, կցել և պահպանել բժշկական փաստաթղթեր (անալիզների արդյունքներ, բժշկական եզրակացություն, տեղեկանքներ և այլն): Անձնական էջում կցված բժշկական փաստաթղթերը հասանելի են միայն Օգտատիրոջը (նրա օրինական ներկայացուցչին):

Բջջային հավելված

Շարժական սարքերում օգտագործման համար նախատեսված համակարգ:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Բժշկական կազմակերպությունը Օգտատիրոջ դիմումի հիման վրա պարտավորվում է մատուցել նրան կամ այն անձին, ում ներկայացուցիչը նա հանդիսանում է (Պացիենտին), վճարովի բժշկական Ծառայություններ բանավոր կամ գրավոր բժշկական խորհրդատվություններ տրամադրելու մասով, ինչի դիմաց Օգտատերը վճարում է կատարում սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

2.2. Բժշկական կազմակերպությունը Ծառայությունները մատուցում է հեռահար կարգով՝ uDoctor ծառայության միջոցով:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Ծառայությունները Պացիենտին մատուցվում են այն Բժշկի կողմից, որն ընտրվել է 1) գրանցմամբ խորհրդատվության դեպքում՝ նախապես Օգտատիրոջ կողմից, 2) հրատապ խորհրդատվության դեպքում՝ տվյալ պահին համակարգում գտնվող (առցանց) Բժիշկների ցանկից պատահական կերպով:

3.2. udoctor.am կայքում բաց հասանելիությամբ տեղադրվում է տեղեկատվություն Ծառայություններ մատուցող Բժիշկների մասին (նրանց մասնագիտական կրթության, որակավորման մասին և այլն) և այլ անհրաժեշտ տեղեկություններ ՀՀ օրենսդրությանը և գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան:

3.3. Ծառայությունն իրենից ներկայացնում է Պացիենտին (Օգտատիրոջը) բանավոր կամ գրավոր բժշկական խորհրդատվությունների տրամադրում:

Պացիենտին (Օգտատիրոջը) տրամադրվում են բժշկական խորհրդատվություններ բոլոր հարցերով, բացառությամբ՝ 1) այն հարցերի, որոնց մասով Բժիշկը չի կարող ձևավորել իր մասնագիտական կարծիքը հեռահար կարգով զննում և Պացիենտի հետ այլ գործողություններ կատարելու տեխնիկական անհնարինության պատճառով. 2) այն հարցերի, որոնց համար անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, (զննման, անալիզների արդյունքներ և այլն), իսկ այն բացակայում է:

3.4. Օգտատերը Ծառայություն մատուցելուց առաջ կամ դրա ժամանակ Բժշկին տրամադրում է տեղեկատվություն Պացիենտին տրված ախտորոշումների, Պացիենտի կողմից տարված հիվանդությունների, իրեն հայտնի ալերգիկ ռեակցիաների, հակացուցումների մասին, Բժշկին uDoctor ծառայության միջոցով ուղարկում է անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված պատճենները:

3.5. Ծառայությունների մատուցման դեպքում Բժիշկը Պացիենտին (Օգտատիրոջը) տեղեկացնում է այն մասնագետների մասին, որոնց հարկավոր է դիմել ախտորոշում կատարելու/հաստատելու/ճշտելու համար, ախտորոշման, բուժման առաջարկվող մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, դրանց հետևանքների և ակնկալվող արդյունքների մասին և տրամադրում այլ համանման տեղեկատվություն:

3.6. Ծառայության մատուցման արդյունքում Բժշկական կազմակերպությունը կազմում է գրավոր եզրակացություն Պացիենտի համար: Գրավոր եզրակացությունը վերջնական ախտորոշում չէ:

3.7. Ծառայությունները Բժշկական կազմակերպության կողմից մատուցվում են բարեխղճորեն, ՀՀ գործող օրենսդրության նորմերի պահպանմամբ, հաշվի առնելով հեռահար կարգով Ծառայություններ մատուցելու առանձնահատկությունը:

3.8. Այն դեպքում, երբ Ծառայությունների տրամադրման ժամանակ պահանջվում է սույն Պայմանագրով չնախատեսված լրացուցիչ բժշկական ծառայությունների տրամադրում, Բժիշկը պարտավոր է զգուշացնել այդ մասին Օգտատիրոջը:

3.9. Ծառայությունները համարվում են պատշաճ կերպով մատուցված, եթե դրանց մատուցման պահից 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում Օգտատերը Ծառայությունների որակի վերաբերյալ բողոքներ չի ներկայացնում:

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1 Ծառայությունների դիմաց կանխավճար կատարելուց հետո Օգտատերն իրավունք ունի uDoctor ծառայության միջոցով դիմելու Ծառայություններ ստանալու համար (այսուհետ՝ «Հարցում»):

4.2. Այնպիսի բժշկական Ծառայություններ ստանալու համար, ինչպիսիք են հրատապ խորհրդատվությունը հերթապահ բժշկի հետ և խորհրդատվությունը պրոֆիլային մասնագետ-բժշկի հետ:

4.3. Այն դեպքում, երբ Ծառայությունները մատուցվում են գրանցմամբ՝ 1) Օգտատերը այն ծրագրային ապահովման միջոցով, որի նկատմամբ պահանջները ձևակերպված են սույն օֆերտայի 5-րդ բաժնում, իրականացնում է կոնկրետ ժամի համար կոնկրետ Բժշկի մոտ խորհրդատվության գրանցում: 2) Կոնկրետ ժամին Բժիշկը կապ է հաստատում Օգտատիրոջ հետ և Ծառայությունների մատուցումը սկսվում է:

4.4. Հրատապ խորհրդատվության դեպքում՝

4.4.1. Ծառայությունները կարող են մատուցվել օրվա ցանկացած ժամի՝ տվյալ պահին համակարգում Բժիշկների առկայության (առցանց լինելու) պայմանով:

4.4.2. Օգտատիրոջ և բժշկի միջև կապը հաստատվում է հետևյալ կերպ՝ 1) Օգտատերը ծառայությունների մատուցման հարցում է ուղարկում uDoctor ծառայության միջոցով. 2) տվյալ պահին համակարգում (առցանց) գտնվող ազատ Բժիշկը կապ է հաստատում Օգտատիրոջ հետ uDoctor ծառայության միջոցով. 3) Բժշկի և Օգտատիրոջ միջև կապ է հաստատվում և Ծառայությունների մատուցումը սկսվում է:

4.4.3. Եթե հարցումն ուղարկելու պահին Բժիշկներից ոչ մեկը համակարգում (առցանց) չէ կամ բոլոր Բժիշկները զբաղված են, ապա Օգտատիրոջ հետ կապ է հաստատում համակարգ մուտք գործած առաջին Բժիշկը կամ առաջին ազատված Բժիշկը:

4.5. Այն պահին, երբ Բժիշկը փորձում է կապ հաստատել Օգտատիրոջ հետ և Օգտատերն արդեն համակարգում (առցանց) չէ, ապա Բժիշկը և uDoctor ծառայությունը փորձում են կապ հաստատել Օգտատիրոջ հետ:

Եթե 3 (երեք) օր անցնելուց հետո Օգտատերը մուտք չի գործում uDoctor ծառայության համակարգ (առցանց չէ), ապա Ծառայությունը համարվում է մատուցված և վճարված գումարը ենթակա չէ վերադարձման:

4.6. Եթե Հարցումն ուղարկելուց հետո Օգտատերը ցանկանում է հրաժարվել Ծառայությունների մատուցումից, ապա նա պարտավոր է տեղեկացնել այդ մասին Ծառայության ադմինիստրատորին Կայքում նշված կոնտակտային տվյալներով, կամ «Անձնական էջի» միջոցով, նախքան հրատապ խորհրդատվության սկիզբը և ոչ ուշ, քան 24 (քսանչորս) ժամ առաջ՝ գրանցմամբ խորհրդատվության դեպքում:

4.7. Ծառայությունների մատուցման ժամկետների հետ կապված Օգտատիրոջ բողոքները չեն ընդունվում, եթե Օգտատերը չի ուղարկում Ծառայությունների մատուցման հարցում կամ համակարգում (առցանց) չէ Հարցումն ուղարկելուց հետո:

4.8. Եթե Ծառայության մատուցման հարցումը ստացվում է օտարերկրյա պետության տարածքից, ապա դրա մատուցումը հնարավոր է միայն uDoctor ծառայությամբ, անձնական համակարգչի կամ բջջային հավելվածի միջոցով: Ծառայությանը հեռախոսային ֆիքսված կամ շարժական կապի միջոցով մուտք գործել հնարավոր չէ:

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

5.1. Ծառայությունները Պացիենտին մատուցվում են հեռահար կարգով իրական ժամանակի ռեժիմում (առցանց) և uDoctor-ի օգտագործմամբ:

5.2. Ծառայության մատուցումն իրականացվում է Օգտատիրոջը (Պացիենտին) պատկանող հետևյալ սարքավորումների օգտագործմամբ՝ անհատական համակարգիչ, խելացի հեռախոս:

5.3. Օգտատիրոջ (Պացիենտի) սարքավորումները, որոնց միջոցով նախատեսվում է մատուցել ծառայությունը, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

5.3.1. Անհատական համակարգիչ օգտագործելու դեպքում՝

  • Համակարգչին միացված տեսախցիկ 1024х720 ոչ պակաս թույլտվությամբ (այն դեպքում, եթե ընտրվել է տեսակապի օգտագործամբ ծառայությունների մատուցման եղանակը)
  • Համակարգչին միացված բարձրախոս (այն դեպքում, եթե ընտրվել է տեսակապի կամ ձայնային կապի օգտագործամբ ծառայությունների մատուցման եղանակը)
  • XP կամ Mac OS XMS տարբերակներից ոչ հին տարբերակով Windows օպերացիոն համակարգ
  • Վերջին տարբերակի ցանցային դիտարկիչ Google Chrome (հանձնարարելի), Mozilla Firefox կամ Opera
  • 1Մբիթ/վ ոչ ցածր թողունակությամբ կապուղի՝ համացանցին միանալու հնարավորությամբ

5.3.2. Բջջային սարքեր օգտագործելու դեպքում՝

  • iOS 8.0 կամ ավելի ուշ թողարկված տարբերակ
  • Android 4.1 կամ ավելի ուշ թողարկված տարբերակ

Այն դեպքում, եթե Օգտատիրոջ (Պացիենտի) սարքավորումները չեն համապատասխանում նշված պահանջներին, Ծառայությունների մատուցումն անհնար է:

5.4. Օգտատերն ինքն է պատասխանատու իր կողմից օգտագործվող սարքավորումերի սահմանված պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար: Ծառայության ադմինիստրատորը և Բժշկական կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում Օգտատիրոջ կողմից տեխնիկական պատճառներով Ծառայություն ստանալու անհնարինության համար:

5.5. uDoctor ծառայությունը Ծառայություններ մատուցելուց առաջ իրականացնում է Օգտատիրոջ Պացիենտի սարքավորումների համապատասխանության ստուգում: Նման ստուգումը կրում է տեղեկատվական բնույթ և չի ենթադրում ոչ մի իրավական հետևանքներ և պարտավորվածություններ Ծառայության ադմինիստրատորի և Բժշկական կազմակերպության համար:

5.6. Անհատական համակարգչի օգտագործմամբ Ծառայությունների մատուցման դեպքում Օգտատերը (Պացիենտը) ստանում է հասանելիություն Կայքի Ծառայություններին` առանց անհատական համակարգչի վրա որևէ ծրագրային ապահովման անհրաժեշտության:

Բջջային հեռախոսի օգտագործմամբ ծառայության մատուցման դեպում Օգտատերը պետք է հեռախոսի վրա տեղադրի հատուկ ծրագիր:

6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. Ծառայությունների գինը նշված է udoctor.am Կայքում:

6.2. Ծառայությունների գնի մեջ ներառված է Ծառայությունների մատուցմանն առնչվող՝ վճարումներ և ծախսերը, Բժշկական կազմակերպության պահումերը:

6.3. Ծառայությունները մատուցվում են դրանց դիմաց ամբողջ գումարի նախապես վճարման դեպքում:

6.4. Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Ծառայություններում նշված անկանխիկ եղանակով:

6.5. Ծառայությունների դիմաց վճարված գումարը փոխանցվում է Ծառայության ադմինիստրատորի հաշվարկային հաշվի վրա: Ծառայությաւն դիմաց վճարումը համարվում է իրականացված այն պահից, երբ դրամական միջոցները համալրում են Ծառայության ադմինիստրատորի հաշիվը:

6.6. Ծառայությունների դիմաց նախապես վճարելու նպատակով մուտքագրված դրամական միջոցները երևում են Ծառայությունների անձնական հաշվի վրա՝ Օգտատիրոջ անձնական էջում:

6.7.Օգտատերն իրավասու է մուտքագրել ցանկացած չափի դրամական միջոցներ ապագայում մատուցվելիք Ծառայությունների դիմաց նախապես վճարելու համար:

6.8. Օգտատերն իրավասու է օգտագործել իր Օգտատիրոջ անձնական էջի անձնական հաշվի վրա գտնվող դրամական միջոցները միայն Ծառայության դիմաց վճարելու նպատակով:

6.9. Դրամական միջոցները դուրս են գրվում Օգտատիրոջ անձնական էջի Օգտատիրոջ հաշվից Ծառայության մատուցման Պահանջ ուղարկելու պահից:

6.10. Կանխավճարի համար մուտքագրված և Կայքում Օգտատիրոջ անձնական էջում ՝ հաշվի վրա գտնվող դրամական միջոցների վերադարձ չի իրականացվում, եթե այլ որոշում չի կայացվում Ծառայության ադմինիստրատորի կողմից:

6.11. Մատուցված ծառայությունների որակի վերաբերյալ Օգտագիրոջ կողմից բողոք ստանալու դեպքում և այլ նմանատիպ դեպքերում դրամական միջոցները կարող են վերադարձվել Ծառայության ադմինիստրատորի և Բժշկական կազմակերոպության որոշմամբ Կայքի Օգտատիրոջ անձնական էջի անձնական հաշվի վրա:

6.12. Ծառայությունների դիմաց վճարն իրականացվում է Անկանխիկ վճարումների ընդունման և փոխանցման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Ծառայության ադմինիստրատորը, Բժշկական կազմակերպությունը չունեն Օգտատիրոջ վճարային վավերապայմաններին հասանելիություն:

6.13. Վճարային համակարգերը, որպես կանոն, նախատեսում են Ծառայությունների դիմաց վճարի իրականացումը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի ուղարկումը Օգտատիրոջ էլեկտրոնային փոստի կոնտակտային հասցեին:

7. ԿՈՂՄԵՐԻ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.1. Բժշկական կազմակերպությունը պարտավորվում է.

7.1.1. Ապահովել Պացիենտին (Օգտատիրոջը) Ծառայությունների մատուցման հարցերի և սույն Պայմանագրի առարկային առնչվող այլ հարցերի վերաբերյալ հավելյալ հասանելի և վստահելի տեղեկատվությամբ:

7.1.2. Տեղեկացնել Օգտատիրոջը և Պացիենտի այլ ներկայացուցչին Պացիենտի մոտ հայտնաբերված առողջական վիճակի մասին:

7.1.3. Հարգանքով և մարդասիրաբար վերաբերվել Պացիենտին:

7.1.4. Չփոխանցել և ցույց չտալ երրորդ կողմին Պացիենտի և Օգտատիրոջ՝ Բժշկական կազմակերպության մոտ եղած տեղեկություններն ու փաստաթղթերը, եթե Պացիենտի համաձայնությունը առկա չէ։

7.1.5. Կատարել այլ պարտավորություններ՝ սույն Պայմանագրին համապատասխան:

7.2. Բժշկական կազմակերպությունն իրավունք ունի.

7.2.1. Ստանալ Պացիենտից և Օգտատերից ցանկացած տեղեկություն, որն անհրաժեշտ է համաձայն սույն Պայմանագրի իր պարտավորությունների կատարման համար: Պացիենտի կողմից տեղեկությունների չտրամադրման կամ ոչ լիարժեք տրամադրման դեպքում Բժշկական կազմակերպությունը իրավունք ունի ընդհատել սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարումը մինչև անհրաժեշտ տեղեկության տրամադրումը:

7.2.2. Ստանալ վճարումներ ծառայությունների մատուցման դիմաց՝ ըստ սույն Պայմանագրի:

7.3. Օգտատերը պարտավորվում է.

7.3.1. Կատարել Բժշկի կողմից տրվող բոլոր բժշկական հանձնարարությունները կամ ապահովել դրանց կատարումը Պացիենտի կողմից՝ ներառյալ այն մասնագետների վերաբերյալ հանձնարարությունները, որոնց պետք է դիմել ախտորոշման որոշման/հաստատման/ճշգրտման և բուժման նշանակման համար:

7.3.2. Վճարել Ծառայությունների դիմաց սույն Պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում և պայմաններով:

7.3.3. Պահպանել Կայքի օգտագործման կանոնները:

7.3.4. Կատարել այլ պարտավորություններ՝ սույն Պայմանագրին համապատասխան:

7.4. Օգտատերն իրավունք ունի.

7.4.1. Ստանալ Կատարողի կողմից Ծառայություններ՝ սույն Պայմանագրին համապատասխան:

7.4.2. Ներկայացնել Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման պահանջներ:

8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

8.1. Բժշկական կազմակերպությունը և Ծառայության ադմինիստրատորը պարտավորվում են գաղտի պահել Պացիենտի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի, ախտորոշման մասին տեղեկությունները և այլ տվյալներ, որոնք ստացվել են նրա հետազոտման և բուժման ընթացքում (բժշկական գաղտնիք):

8.2. Պացիենտի կամ նրա ներկայացուցչի Օգտատիրոջ համաձայնությամբ թույլատրվում է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցումն այլ անձանց՝ այդ թվում պաշտոնատար անձանց, Պացիենտի հետազոտման և բուժման նպատակով:

8.3. Բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրումը առանց Պացիենտի կամ նրա ներկայացուցչի Օգտատիրոջ համաձայնության թույլատրվում է այն Պացիենտի հետազոտության և բուժման նպատակներով, ով առողջական պատճառներով ունակ չէ հայտնել իր կամքը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

8.4. Կողմերը պարտավորվում են գաղտնի պահել բուժման, ֆինանասական և այլ գաղտնի տեղեկատվությունը, որը ստացվել է այլ Կողմից սույն Պայմանագրի կատարման ընթացքում:

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Բժշկական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում Պացիենտի և Օգտատիրոջ առաջ սույն Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

9.2. Սույն Պայմանագրի համաձայն ծառայություններ մատուցող Բժշկական կազմակերպությունը և դրա աշխատակիցները (բժիշկները) պատասխանատվություն են կրում առողջապահության ոլորտում իրավունքների խախտման, Ծառայություններ մատուցելու ընթացքում Պացիենտի կյանքին և (կամ) առողջությանը վնաս հասցնելու համար՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

9.3. Կողմերից ոչ մեկը չի կրում պատասխանատվություն ուրիշ Կողմի կողմից իր պ