Ներողություն, Ձեր որոնողական համակարգը կիրառելի չէ
Ներբեռնե՛ք և տեղադրե՛ք առաջարկվող որոնողական համակարգերից որևէ մեկը

Անձնական տվյալների մշակման համաձայնություն

1. Սույնով Օգտատերը (Պացիենտը) ազատ, իր կամքով և իր շահերի համար տալիս է Օֆերտայի նախաբանի դրույթներին համաձայն ընտրված Բժշկական կազմակերպությանը Ծառայությունների Ադմինիստրատորին, և ՄՄՏ-ին համաձայնություն իր անձնական տվյալների և այն Պացիենտի տվյալների մշակման համար, ում ներկայացուցիչն է հանդիսանում և ում շահերից ելնելով կնքում է սույն Պայմանագիրը:

1.1. Սույն համաձայնությունը հստակ է և գիտակցված:

1.2. Անձնական տվյալների մշակման նպատակը սույն Պայմանագրի կատարումն է: Անձնական տվյալները կարող են օգտագործվել այլ նպատակներով, եթե դա պարտադիր է համաձայն ՀՀ օրենսդրության դրույթների:

1.3. Այն անձնական տվյալների ցանկը, որոնց մշակման համար տրվում է համաձայնություն՝ Ազգանուն, Անուն, Հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ծննդյան օր, ամիս, տարի, քաղաքացիություն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, քաղաքացու նկարը, ձայնի ձայնագրություն, Պացիենտի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, իր առողջության վիճակի, բժշկական հաստատություն անձամբ ներկայանալով որոշված հիվանդության ախտորոշման մասին տեղեկություններ և զննման և բուժման ընթացքում ստացված այլ տվյալներ, ինչպես նաև ցանկացած այլ տվյալ, որը կարող է ստացվել սույն Պայմանագրի իրականացման ընթացքում:

1.4. Անձնական տվյալների հետ գործողությունների ցանկը, որոնց կատարման համար տրվում է համաձայնություն հետևյալն են՝ բոլոր գործողությունները անձնական տվյալներով, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի կատարման համար, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), դուրսհանում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիության տրամադրում), դիմազրկում, արգելափակում, ջնջում, վերացում, անձնական տվյալների փոխանցում (տարածում):

1.5. Սույն համաձայնությունը տրվում է սույն Պայմանագրի գործողության ժամկետով:

2. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանցման համաձայնություն

2.1. Սույն Պայմանագրի կատարման նպատակով տրվում է համաձայնություն փոխանցել Բժշկական կազմակերպությանը, սույն Պայմանագրով Ծառայություններ մատուցող Բժշկին, Ծառայությունների Ադմինիստրատորին, ՄՄՏ-ին սույն Պահմանագրի շրջանակներում՝ Ծառայությունների ադմինիստրատոր, տեղեկություններ իր և Պացիենտի մասին, ում ներկայացուցիչն է հանդիսանում և ում շահերից ելնելով է կնքում սույն Պահմանագիրը, որոնք բժշկական գաղտնիք են հանդիսանում (Պացիենտի կամ Օգտատիրոջ կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, իր առողջության վիճակի, հիվանդության ախտորոշման մասին տեղեկություններ զննման կամ բուժման ընթացքում ստացված այլ տվյալներ):

3. Անձնական տվյալների և բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մշակման համաձայնություն

3.1. «Օգտատերը տալիս է համաձայնություն բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մշակմանը և համաձայնություն Ծառայությունների ադմինիստրատորի գործընկերային ընկերությաները և այն Պացիենտի անձնական տվյալների փոխանցման և մշակմանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում: